ՎՎարդան Հովսեփյան

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերի դադարեցման մասին

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերի դադարեցման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կառավարության նիստում բարձրացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ Թաթոյանի խոսքով՝ այդ հարցով իրենց շատ են դիմում, և հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում կարող է լինել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ նման որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն, որ արդեն ունենք վիրուսի տարածում։

«Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագույն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց, այնուամենայնիվ, մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք,և՛ առողջապահության, և՛ արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշել է Տիգրան Ավինյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է նիստի փակ մասում քննարկել՝ արդյոք արժե փակել ուսումնական հաստատությունները: Նրա խոսքով՝ նախարարությունը որոշումները կայացնում է՝ հաշվի առնելով առկա ցուցումները: Առողջապահության նախարարն էլ նշել է, որ ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատանք է տարվում, խուճապի մատնվելու կարիք չկա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում