ՆՆարե Ոսկանյան

Պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ. Չինաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ. Չինաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Չինաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ մարտի 11-ից սկսած բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, վերջինի բացակայության պարագայում՝ պետության կողմից տրամադրված հատուկ վայրերում (հյուրանոցային համալիրներում)։ Այն քաղաքացիները, որոնք Պեկին են ժամանում կարճաժամկետ, պարտավոր են տեղավորվել պետության կողմից նշված հյուրանոցներում և անցնել պարտադիր թեստավորում։

Գուանջոու և Շանհայ քաղաքներում պարտադիր կարանտինի են ենթակա միայն այն քաղաքացիները, որոնք ժամանում են կորոնավիրուսից առավել տուժած երկրներից՝ Իրանից, Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից։

Դեսպանությունից տեղեկացնում է, որ 14-օրյա կարանտինային ռեժիմի պահպանումը չի վերաբերում տարանցիկ ուղևորներին, որոնք օդանավակայանում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո շարունակելու են իրենց ուղևորությունը։

Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում կիրազեկի լրացուցիչ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում