ՎՎարդան Հովսեփյան

Գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է

Գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է

Կորոնավիրուսի տարածման պատճառով գեղասահքի աշխարհի առաջնությունը չի կայանա:

Աշխարհի առաջնությունն այս տարի պետք է կայանար մարտի 16-22-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում, սակայն այն որոշվել է չեղարկել: Կանադայում, ավելի վաղ, չեղարկվել էր կանանց աշխարհի հոկեյի առաջնությունը:

Հայաստանի մարզական դրոշի պատիվը պետք է պաշտպանեին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Հատկանշական է, որ գեղասահքի մրցումների պատմությունում չեղարկվելու կամ մրցավայրը տեղափոխելու  ևս չորս դեպք է գրանցվել:

Հնարավոր է, որ այս տարվա հոկտեմբերին առաջնությունը կրկին անցկացվի Մոնրեալում. հարցը քննարկման փուլում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում