ՌՌոզա Խաչատրյան

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Թեստը, որն անցել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դանիելե Ռուգանին, դրական արդյունք է ցույց տվել: Ֆուտբոլիստը հիվանդ է կորոնավիրուսով:

Թեստի արդյունքները հայտնի դառնալուց հետո իտալական ֆուտբոլային գերակումբը սկսել է պահանջվող մեկուսացման  գործընթացը: Մեկուսացվում են բոլոր նրանք, ովքեր վերջին շրջանում Ռուգանիի հետ առնչություն են ունեցել:

Ավելի ուշ Ռուգանին հայտնել է, որ լավ է զգում, և բոլորին խորհուրդ է տվել հետևել հիգիենայի կանոններին՝ օգնելով կանխարգելել հիվանդության տարածումը:

«Ամենայն հավանականությամբ դուք կարդացել եք լուրերը, և ես ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար, ես լավ եմ: Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր բժիշկներին, բուժքույրերին, որոնք պայքարում են հիվանդանոցներում այս արտակարգ իրավիճակին դիմակայելու համար: Ես հորդորում եմ բոլորին հետևել կանոններին, քանի որ այս վիրուսը բացառություններ չունի: Եկեք դա անենք ինքներս մեզ համար, մեր սիրելիների և մեր շրջապատի մարդկանց համար»,- գրել է Ռուգանին Instagram-ի իր էջում:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Իտալիան նոր սահմանափակումներ է մտցրել որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս: Իշխանությունները հրահանգել են փակել բարերը, ռեստորանները և գեղեցկության սրահները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում