ՎՎարդան Հովսեփյան

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելությունը կիրականացնի միայն նախնական գրանցմամբ

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելությունը կիրականացնի միայն նախնական գրանցմամբ

Հաշվի առնելով Գերմանիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից Գերմանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։

«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը հետևյալ էլ. փոստին՝ [email protected]` նշելով ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։

Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված թեժ գծից՝ +49 176 58347590, որը կգործի մարտի 12-ից։

Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։

Խնդրում ենք հետևել դեսպանության պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան հաշվին, որտեղ պարբերաբար կտեղադրվի թարմացված տեղեկատվություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում