ՎՎարդան Հովսեփյան

Վրաստանում ՀՀ դեսպանության տիրույթում գտնվող քաղաքացիներին կոչ է արվել հյուպատոսական հաշվառման կանգնել

Վրաստանում ՀՀ դեսպանության տիրույթում գտնվող քաղաքացիներին կոչ է արվել հյուպատոսական հաշվառման կանգնել

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ Հայաստանի ԱԳՆ-ն հորդորում է Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր (երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ. փոստի հասցեին։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։

Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝

https://www.mfa.am/hy/consular-registration/

ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected],

ՀՀ դեսպանության հեռախոսահամարը՝ (+995 32) 295 17 23:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում