ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք:

«Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որ աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների՝ մեծ չէ։

Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:

Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։

Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակումներ չեն կիրառվել:

Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաև եվրոպական այլ երկրներում։

Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։

Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը և առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն և պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում