ՎՎարդան Հովսեփյան

Մարտի 15-ին Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան. Տիգրան Ավինյան

Մարտի 15-ին Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական Atlantis European Airways ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, Atlantis European Airways ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

«Թռիչքի ժամի և Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ»,- գրել է Ավինյանը։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում