ՎՎարդան Հովսեփյան

Մարտի 14-ին Արարատի մարզում շաբաթօրյակ կանցկացվի

Մարտի 14-ին Արարատի մարզում շաբաթօրյակ կանցկացվի

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվել են 2020 թ. սուբվենցիոն ծրագրերին վերաբերող, մարզի մաքուր պահելուն առնչվող և այլ հարցեր:

Մարզպետի առաջարկով շաբաթ օրը՝ մարտի 14-ին, մարզում շաբաթօրյակ կանցկացվի:

«Հիմնական ուշադրությունը դարձնելու ենք Արարատի մարզով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրմանն ու պահպանմանը: Պետք է գիտակցենք՝ մեր մարզը, համայնքը, տարածքը մաքուր պահենք ամեն օր, ոչ թե սահմանափակվենք միայն շաբաթօրյակներով»,- համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը ասել է Գարիկ Սարգսյանը:

Մարզպետը հորդորել է նաև համայնքները մաքրել մեքենաների կարկասներից՝ հիշեցնելով, որ կան ընկերություններ, որոնք դաշտերից և տարբեր տեղերից հավաքում են թափքը:

Անդրադառնալով 2020 թ. սուբվենցիոն ծրագրերին՝ Գարիկ Սարգսյանը նշել է, որ դրանց իրականացման ամբողջ ընթացքը լինելու է մարզպետարանի խիստ հսկողության տակ: Մարզպետը կոչ է արել ամեն ինչ անել սրտացավ, օրենքի պահանջներով: Հիշեցնենք, որ Արարատի մարզից այս տարի ներկայացվել է 112 սուբվենցիոն հայտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում