ՎՎարդան Հովսեփյան

ՍԱՏՄ-ն շարունակում է կանխարգելիչ միջոցառումները

ՍԱՏՄ-ն շարունակում է կանխարգելիչ միջոցառումները

Սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի վտանգը, շարունակում է մնալ օրակարգային, ուստի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետամուտ է իրացման ցանցերում ամենօրյա ախտահանումներ անելու իր հանձնարարականի կատարմանը:

ՍԱՏՄ տեսուչների այցելությունները հանրապետության բոլոր մարզերի քաղաքների և գյուղերի խոշոր իրացման կետեր վկայում են, որ վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումներին տնտեսվարողները մոտենում են պատասխանատվությամբ:

Ախտահանվում են հատկապես սպառողների անմիջականորեն հպման շրջանակներում գտնվող մակերեսները՝ խուսափելով բաց մթերքի հետ շփման հնարավորությունից:

Տեսչական մարմինը իրացման ու հանրային սննդի բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում պարբերաբար անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ այդպիսով պայքարելով հնարավոր վարակների տարածման դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում