ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ դեսպանությունը Քուվեյթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ կապ հաստատել իրենց հետ

ՀՀ դեսպանությունը Քուվեյթում գտնվող ՀՀ քաղաքացիներին  կոչ է անում անհապաղ կապ հաստատել իրենց հետ

Հաշվի առնելով Քուվեյթի Պետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածումը և ելնելով անվտանգության նկատառումներց՝ ՀՀ դեսպանությունը կոչ է անում Քուվեյթում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ կապ հաստատել դեսպանության հետ և հայտնել բնակության հասցեն և կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների հետ կապ հաստատելու և օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Դեսպանություն կարելի է զանգահարել աշխատանքային ժամերին՝ 09։00-16։00-ն, հետևյալ հեռախոսահամարով՝ 253 22 175:

Ոչ աշխատանքային ժամերին գործելու է թեժ գիծ՝ 90065454 / 98897418:

Տվյալները կարելի է ուղարկել նաև դեսպանության էլփոստին՝ [email protected] հասցեով:

Ավելի վաղ նմանատիպ կոչով ՀՀ քաղաքացիներին դիմել էին նաև Հունաստանի և Ֆրանսիայի հայկական դեսպանությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում