ԱԱննա Ավետիսյան

Դժբախտ պատահար շինհրապարակում. տղամարդը չորս մետր բարձրությունից ընկել է փոսը

Դժբախտ պատահար շինհրապարակում. տղամարդը չորս մետր բարձրությունից ընկել է փոսը

Մարտի 10-ին՝ ժամը 11:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը:

Պարզվել է, որ Ռոստոմ Ս.-ն (ծնված 1982 թ.) շինհրապարակում կիսակառույց շենքից (մոտ 4 մ բարձրությունից) ընկել է շենքի հիմքային փոսը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով Ռոստոմ Ս.-ն դուրս է բերվել փոսից և հոսպիտալացվել «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում