ՌՌոզա Խաչատրյան

Գիտաժողով Ստեփանակերտում

Գիտաժողով Ստեփանակերտում

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի նախաձեռնությամբ մարտի 14-ին տեղի կունենա «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցելու են Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հանդես կգան զեկուցումներով:

«Գիտաժողովի նպատակն է ևս մեկ անգամ գիտական փաստերի հիման վրա հակադարձել Ադրբեջանի կեղծարարությանը, հակահայկական քարոզչություններին և հայատյաց քաղաքականությանը: Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունը և տարիներ շարունակ փորձում է, ստի ու կեղծիքի վրա հիմնված փաստեր ներկայացնելով, արդարանալ, ինչն էլ իհարկե ընդունելի չէ հայկական կողմի համար»,- ասել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում