ՎՎարդան Հովսեփյան

Տեղի է ունեցել «Երես մի՛ թեքիր ինձանից» տեղեկատվական հանդիպում

Տեղի է ունեցել «Երես մի՛ թեքիր ինձանից» տեղեկատվական հանդիպում

Շիրակի մարզպետարանի և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի համատեղ ջանքերով տեղի է ունեցել «Երես մի թեքիր ինձանից» խորագրով տեղեկատվական հանդիպում՝ մարզերի երեխաների պաշտպանության ոլորտի պատասխանատուների և մասնագետների մասնակցությամբ։ Քննարկման թեման խնամատարության ինստիտուտի կայացումն ու այս ճանապարհին առաջացած բարդություններն են եղել։

Հանդիպման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ կարևորելով խնամատարության ինստիտուտի օր առաջ կայացումը․ «Մինչ խնամատարության ինստիտուտը կկայանա ու հստակեցումները կլինեն, մեզ համար շատ կարևոր է մյուս ծառայությունների գործունեությունն ու համագործակցությունը, այդ ծառայությունների փոփոխման ու աջակցման միջոցով կզարգանա խնամատարությունը։ Ողջունում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ քննարկում»։

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին արդյունավետ համագործակցության համար․ «Պարոն Պետրոսյան, մենք շնորհակալ ենք ձեզ համատեղ ստացված աշխատանքի համար, երբ խոսք է գնում Շիրակի մարզի մասին՝ մենք վստահ ենք, որ ոլորտը հուսալի ձեռքերում է, դուք այս բնագավառում աշխատանքային փորձ ունեք, ինչը շատ կարևոր է»։

Միրա Անտոնյանը բարձր է գնահատել Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքը և անդրադարձել երեխաների խնամքի հաստատությունների վերակազմակերպմանը և այլընտրանքային խնամքի տարբերակների զարգացման գործընթացին, մասնավորապես, խնամատարության ինստիտուտի զարգացմանը։ Ըստ Միրա Անտոնյանի՝ խնամատարության մասին դրական չեն արտահայտվում քիչ տեղեկացված մարդիկ, իրականում խնամատարությունը այլընտրանք է մանկատանը՝ ոչ կենսաբանական ընտանիքին, և խնամատար ընտանիքի մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, եթե երեխան իր ընտանիքում ապահով չէ, վտանգված է առողջությունը։

Իրազեկման հանդիպումների նպատակը հանրության շրջանում հաստատությունների վերակազմակերպման գործընթացի վերաբերյալ իրական պատկերացումների ձևավորումն է, բնակչության շրջանում հետաքրքրության առաջացումը խնամատարության ինստիտուտի վերաբերյալ և թեկնածու խնամատար ծնողների ներգրավումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում