Կորոնավիրուսի ևս 15 դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի ևս 15 դեպք Վրաստանում

Վրաստանի կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կարանտինային ռեժիմում է հայտնվել ևս 37 մարդ՝ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, aliq.ge-ի փոխանցմամբ։ 

Մարտի 10-ի դրությամբ կարանտինում է գտնվում 178 մարդ: Աճել է նաև հատուկ ուշադրության տակ գտնվող պացիենտների թիվը՝ կազմելով 56 մարդ: 

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք:  Բուժման դեպք դեռևս չի արձանագրվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում