ԱԱննա Ավետիսյան

13-ամյա գյումրեցի աղջիկը գիտակցության է եկել

13-ամյա գյումրեցի աղջիկը գիտակցության է եկել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշ բառեր արտասանել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ երեխան բժիշկների խիստ հսկողության տակ է: 

«Չնայած սրան՝ վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են»,- գրել է խոսնակը: 

Հիշեցնենք՝ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում մարմնական վնասվածքներով Գյումրիի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում