ՆՆարե Ոսկանյան

Hachette հրատարակչությունը չեղարկել է պայմանագիրը Վուդի Ալենի հետ

Hachette հրատարակչությունը չեղարկել է պայմանագիրը Վուդի Ալենի հետ

Միացյալ Նահանգներում խոշոր հրատարակիչը չեղարկել է ռեժիսոր Վուդի Ալենի հուշերի ժողովածուի տպագրությունը: Խոսքը Hachette հրատարակչության մասին է: Ռեժիսորի որդու՝ Ռոնան Ֆերրոուի  և հրատարակիչության տասնյակ աշխատակիցների բողոքի արդյունքում գրքի ձեռագիրը վերադարձվել է Վուդի Ալենին:

1990-ականներից Վուդի Ալենին մեղադրում են ռեժիսորի նախկին կնոջ՝ Միա Ֆերրոուի դստեր՝ Սուն-Ի Պրեվենի հետ սիրային կապի համար: Հետագայում ռեժիսորը ամուսնացել է իրենից 35 տարով փոքր խորթ դստեր հետ:

Աղմկահարույց գրքի տպագրությունից հետո հրատարակչության ավելի քան 70 աշխատակից հեռացան աշխատանքից՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը Hachette-ի քաղաքականությանը:

Հրատարակչության հետ պայմանագիրը խզեց նաև ռեժիսորի որդին՝ Ռոնան Ֆերրոուն: Hachette-ը հրատարակել էր Ֆերրոուի գիրքը Հարվի Վայնշտեյնի մասին:

Ֆերրոուի կարծիքով՝ հրատարակչության ղեկավարությունը ցուցադրում է «սեռական բռնության զոհերի հանդեպ բարոյական արժեքների և կարեկցանքի պակասը»:

Բողոքների արդյունքում հրատարակչությունը հետ է կանչել Վուդի Ալենի հուշերի ժողովածուն, որը կոչվում էր «Ոչ պատշաճ», և ենթադրում էր «համապարփակ պատմություններ» ռեժիսորի կյանքից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում