ՎՎարդան Հովսեփյան

Ռոնալդինյոյի առաջին լուսանկարը՝ բանտից

Ռոնալդինյոյի առաջին լուսանկարը՝ բանտից

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պարագվայական բանտից լուսանկար է հրապարակել: Նախկին ֆուտբոլիստի լուսանկարը կալանավայրից սոցիալական ցանցերում տարածել է պարագվայցի լրագրող Էռնան Ռոդրիգեսը: 

Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին խաղացողը ձերբակալվել էր Պարագվայում. պատճառը կեղծ փաստաթղթերն են եղել: Ռոնալդինյոյի հետ ձերբակալվել էր նաև նրա եղբայրը` Ռոբերտոն:

Իր հայրենիքում՝ Բրազիլիայում ևս, Ռոնալդինյոն օրենքի հետ խնդիրներ ունի: Ավելի վաղ պետությունն առգրավել էր նրան պատկանող 57 անշարժ գույք, քանի որ նախկին ֆուտբոլիստը չէր կարողացել վճարել բնապահպանությանը հասցրած վնասի համար նախատեսված տուգանքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում