ՆՆարե Ոսկանյան

750 կգ մսի իրացումը կասեցվել է .ՍԱՏՄ

750 կգ մսի իրացումը կասեցվել է .ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողույթյունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով:

Մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442կգ՝ ընդհանուր քաշով խոզի):

Տրվել են հայտնաբերված մսի և ենթամթերքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր:

Սպանդանոցային ծագման մսի իրացման պարտադիր պայմանի գործարկումը հուլիսի 1-ից կբացառի կամ նվազագույնի կհասցնի նման իրավիճակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում