Համահայկական ամառային 6-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 2-13-ը

Համահայկական ամառային 6-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 2-13-ը

Համահայկական 6-րդ խաղերի ջահը Ջավախքից հասավ Գյումրի: Այն Գյումրիի Բարգրատունյաց պուրակից կենտրոնական Վարդանանց հրապարակ մտցրեց ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Նրան դիմավորել են ֆայտոնով, մոտոցիկլետներով, Գյումրիի օրհներգով: 

Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, Գյումրիի 300 մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն 13 մարզաձևում: Արթիկ քաղաքից 40 մասնակից 3 մարզաձևում և 15 մասնակից էլ 2 մարզաձևում իրենց ուժերը կփորձեն Մարալիկ քաղաքից: Համահայկական խաղերի ընթացքում կխաղարկվի մեդալների 105 հավաքածու և հատուկ գավաթներ:

Գյումրիից Համահայկական 6-րդ խաղերի ջահը կմեկնի Սարդարապատ, այնուհետև, Հայաստանի հոգևոր քաղաքում վեհապառի օրհնությունը ստանալով, եւս 2 ջահերի հետ կուղևորվի Հանրապետական մարզադաշտ: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում