ԱԱրսեն Մկրտչյան

Վաղը բոլոր ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն․ ԿԳՄՍ նախարար

Վաղը բոլոր ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն․ ԿԳՄՍ նախարար

Վաղը՝ մարտի 9-ին, մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ԲՈՒՀ-երում դասերը կվերսկսվեն։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք ուշադիր հետևել ենք և արձանագրել, որ անցնող շաբաթ պոլիկլինիկաներ դիմելիության, շտապօգնության կանչերի, հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով դեպքերի թիվը նվազում է և, ընդհանուր առմամբ, դասերը չվերսկսելու որևէ պատճառ չկա։ Չկա նաև կորոնավիրուսի տարածման հետ կապված լարվածություն»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ կառավարությունը հետևում է իրավիճակին, և անգամ փոքր վտանգի դեպքում հանրություն կիրազեկվի։  

«Իրավիճակը հանգիստ է, և դասերը վաղվանից կվերսկսվեն»,- եզրափակեց Ա․Հարությունյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում