ԱԱննա Ավետիսյան

Հայաստանը լինելու է հավասար իրավունքներ և հնարավորություններ ընձեռող երկիր․ Տ․Ավինյանի շնորհավորանքը

Հայաստանը լինելու է հավասար իրավունքներ և հնարավորություններ ընձեռող երկիր․ Տ․Ավինյանի շնորհավորանքը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ 

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Առո՛ղջ եղեք, երջանիկ ու ներդաշնակ։

Ցանկանում եմ վստահեցնել, որ Հայաստանը լինելու է բռնությունից զերծ, հավասար իրավունքներ ու դրանք իրացնելու հավասար հնարավորություններ ընձեռող, կանանց տնտեսական կարևոր ներուժն օգտագործելու պայմաններ ստեղծող երկիր, որտեղ մեր աղջիկ երեխաները չեն վախենա երազել՝ դառնալ հրշեջ, ճարտարապետ ու վարչապետ»,- գրել է փոխվարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում