Նախագահը ներկա գտնվեց «Հիլթոն» հյուրանոցի բացմանը

Նախագահը ներկա գտնվեց «Հիլթոն» հյուրանոցի բացմանը

Հանրապետության նախագահի մասնակցությամբ մայրաքաղաքի կենտորոնում կառուցվող Կրկեսի հարևանությամբ դռներն է բացել «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցը: Միջազգային հայտնի բրենդի այս հյուրատունը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, ունի ժամանակակից արտաքին և ներքին դիզայն և առաջին և եզակի «Հիլթոնն» է մեր երկրում: «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցը երրորդն է համաշխարհային հայտնի հյուրանոցային ցանցերից, որ մուտք է գործում Հայաստան: Երևանի նոր հյուրանոցը միանում է աշխարհի 94 երկրներում սփռված «Հիլթոնի» համաշխարհային ցանցին, որում ընդգրկված են 500-ից ավելի հյուրատներ։

Վերջին տարիներին Հայաստանում հյուրանոցաշինությունը զգալիորեն ակտիվացել է: Ներկայում գործում են 337 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ՝ հյուրանոցներ հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, պանսիոններ, հանգստյան կամ մասնագիտացված տներ, զբոսաշրջային բնակատեղիներ: Դրանց 36%-ը գտնվում է Երևանում, իսկ 64%-ը՝ մարզերում: Գործող 186 հյուրանոցներից 70-ը Երևանում են: Մեր երկրի գյուղական համայնքներում գործում են 200 զբոսաշրջային տներ: 2013-15 թթ. շահագործման է հանձնվել 20 հյուրանոց:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում