ՎՎարդան Հովսեփյան

Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել

Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել

Իրանում կորոնավիրուսից ազգությամբ հայ Իրանի քաղաքացի է մահացել: Լուրը հաստատել է Հայաստանի ԱԳՆ-ն: 

Առաջինը հայ կնոջ մահվան մասին երեկ երեկոյան հայտնել էր «Արևելքը»: Լրատվականը տեղեկացրել էր, որ մահացածը 85-ամյա Էլսիկ Մասիհն է, որը մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց. այն համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր հաստատություններից մեկը։

Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1234 դեպք, ինչը ռեկորդային Է: Նոր տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4747 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում