ՆՆարե Ոսկանյան

Մաքսային արտոնություններ հայրենիք վերադարձող մեր քաղաքացիների համար

Մաքսային արտոնություններ հայրենիք վերադարձող մեր քաղաքացիների համար

Խորհրդարանը քննարկում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ: Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ իր հարցազրույցներում օրինագիծն այլ կերպ անվանել է «Հայրենադարձության» նախագիծ: 

Ըստ հիմնական զեկուցողի՝ գործող կարգավորումներով՝ այն անձինք, որոնք 5 տարի մշտապես չեն բնակվել Հայաստանում, կարող են օգտվել մաքսային և հարկային արտոնություններից, եթե գալիս են ԵԱՏՄ երկրներից: Արտոնությունը չի գործում, սակայն, ՀՀ քաղաքացիների համար: 

«Հենց այս փոփոխությունն ենք նախատեսել այս նախագծով: Եվ, ըստ էության, ընդունվելու դեպքում ՀՀ անձնագրերի և վիզաների վարչությունը, եթե կհաստատի, որ անձը առնվազն 915 օր մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմում է տվյալ մարմին՝ ՀՀ մշտական բնակության վերադառնալու համար, կստանա մշտական բնակության վայրի թույլտվություն և 18 ամսվա ընթացքում կարող է ներկրել իր անձնական գույքն ու իր անունով մեկ տրանսպորտային միջոց»,- հստակեցրեց Ս.Գաբրիելյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում