ՆՆարե Ոսկանյան

Վրաստանի տուրիզմը՝ սնանկացման եզրին

Վրաստանի տուրիզմը՝ սնանկացման եզրին

Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90 տոկոսը չեղարկվել է: Պատճառը կորոնավիրուսն է: Տվյալները ներկայացվել են երկրի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը:

«Վերջին 5-6 օրում չեղարկվել է մարտ-ապրիլի համար հյուրանոցներում ամրագրումների 80-90 տոկոսը: Դա նշանակում է, որ զբոսաշրջության ինդուստրիան սնանկության եզրին է: Պատճառը միայն և միայն կորոնավիրուսն է: Մեղավորներ չկան: Պետք է մտածենք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից և ինչ անենք անձնակազմը պահելու համար»,- հայտարարել է Հյուրանոցների և ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին,- տեղեկացնում է JamNews-ը:

Իրավիճակը լուրջ է հատկապես Թբիլիսիում, քանի որ շրջանների մեծ մասում տուրիստական սեզոնը կա՛մ ավարտվել է, կա՛մ դեռ չի սկսվել: Եթե միջոցներ չձեռնարկենք, ոլորտում կրճատումներ կսկսվեն,- ասել է Ալավերդաշվիլին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում