ԱԱննա Ավետիսյան

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից գիշերը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիում երեկ ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը: Ժամը 14:00-ին բժիշկները մանրամասներ կհայտնեն երեխայի առողջական վիճակի մասին: 

Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ անրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

Մայրը մահացել էր, իսկ 13-ամյա աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Վիրահատությունից հետո որոշում էր կայացվել երեխային տեղափոխել Երևան: Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել էր Գյումրի ու երեխային տեղափոխել։
 
Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: Շիրակի մարզի դատախազության տեղեկատվությամբ՝ երեխան մարմնական վնասվածքներն ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը եղել է անչափահասի մայրիկի ընկերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում