ԱԱննա Ավետիսյան

ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը Վ.Սարգսյանի ծննդյան առթիվ այցելել է «Եռաբլուր»

ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը Վ.Սարգսյանի ծննդյան առթիվ այցելել է «Եռաբլուր»

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ պաշտպանության նախարարության, զինված ուժերի, զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի, զինվորականների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշաքարերին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում