Արցախի նախագահը կորոնավիրուսի կանխարգելման հարցով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահը կորոնավիրուսի կանխարգելման հարցով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հանրապետությունում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցող համապատասխան ոլորտների ղեկավարները նախագահին զեկուցել են կատարվածի մասին: Վերլուծվել է կորոնուվիրուսի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված իրավիճակը:

Կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ պետական կառավարման մարմինները, մշտական կապի մեջ լինելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ, այս հարցում իրականացնում են համատեղ միասնական քաղաքականություն:

Նախագահն ընդգծել է հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման և բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Բնակչությունը պետական մարմինների միջոցով պետք է մշտապես իրազեկված լինի սուր շնչառական վարակների, այդ թվում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված բոլոր առանձին երևույթների մասին, և այս տեղեկատվությունը պետք է միշտ հասանելի լինի քաղաքացիների համար:

Երկրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ  աշխատանքները կազմակերպված և համակարգված անցկացնելու ուղղությամբ՝ կարևորելով այս հարցում պետական բոլոր կառույցների միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում