ԱԱննա Ավետիսյան

Հայաստանում նվազում են սուր շնչառական վարակների դեպքերը

Հայաստանում նվազում են սուր շնչառական վարակների դեպքերը

Օրական կտրվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում՝ հայտնում են առողջապահության նախարարությունից: 

«Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապօգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում:

Հարկ է նշել, որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր   հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը:

Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը`  իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական:  Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում