ՌՌոզա Խաչատրյան

Բակո Սահակյանը պետական պարգևներ և կոչումներ է հանձնել

Բակո Սահակյանը պետական պարգևներ և կոչումներ է հանձնել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգևներ և պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց:

Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում և իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժևորում և գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ ևս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով և արդյունավետությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում