ՆՆարե Ոսկանյան

Կին ճարտարապետները՝ հեղինակավոր մրցանակի դափնեկիր

Կին ճարտարապետները՝ հեղինակավոր մրցանակի դափնեկիր

Աշխարհում հայտնի ճարտարապետական բարձրագույն՝ Պրիտցկերյան մրցանակակիր են դարձել իռլանդացի կին ճարտարապետներ Իվոն Ֆարելը և Շելլի Մաքնամարան: Մրցանակի 41-ամյա պատմության ընթացքում նրանք չորրորդ և հինգերորդ կանայք են, որ արժանանում են պարգևի: Այս մասին գրում է The Guardian-ը:

Ճարտարապետների հայտնի աշխատանքներից են Լոնդոնի Քինգսթոնի համալսարանի մասնաշենքերը, Լիմայի համալսարանական կամպուսը, Տուլուզի ֆրանսիական տնտեսական դպրոցը: 

Գործընկերները խոստովանել են, որ գերադասում են օգտագործել ծանր շինանյութեր՝ քար ու բետոն:

1978 թվականին Ֆարելն ու Մաքնամարան հիմնել են Grafton Architects ստուդիան: Այժմ նրանք Շվեյցարիայի ճարտարապետների ակադեմիայի պրոֆեսոր են: 2018-ին ճարտարապետները եղել են Վենետիկի ճարտարապետական բիենալեի համադրողներ:

Պրիտցկերյան մրցանակը շնորհվում է ճարտարապետության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Մրցանակը  Նոբելյան մրցանակի նմանօրինակն է: Ճարտարապետության ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, ինչն էլ ստիպել է Պրիտցկերների ընտանիքին 1979 թվականին մրցանակ սահմանել ճարտարապետության բնագավառում: Մրցանակային ֆոնդը 100.000 դոլար է: Մրցանակ ստանալու կարևոր նախապայման է ճարտարապետական նորարարական գաղափարների կիրառումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում