ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանում կանցկացվի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը

Հայաստանում կանցկացվի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը

Մարտի 26-ից դեկտեմբերի 16-ը Հայաստանում կանցկացվի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը, որը նվիրված է հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին: Այն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի ընթացքում ֆիլհարմոնիկ նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, ջութակի և դաշնամուրի կոնցերտները, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ:

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ճանաչված դաշնակահար Օլլի Մուստոնենը (Ֆինլանդիա):

Ծրագրում Բեթհովենի Դաշնամուրի չորրորդ կոնցերտն է և Չորրորդ սիմֆոնիան:

Փառատոնի շրջանակում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվետական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում