ՎՎարդան Հովսեփյան

Եռաբլուր եմ եկել ընկերոջս ծննդյան օրվա առթիվ. Արմեն Սարգսյան

Եռաբլուր եմ եկել ընկերոջս ծննդյան օրվա առթիվ. Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Եռաբլուր է եկել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով: Նա հիշել է մի փոքրիկ դրվագ, թե ինչպես են շատ տարիներ առաջ նշել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը. «Սրանից մոտավորապես 17, թե 18 տարի առաջ էր, Վազգենի և իմ փոքր տղայի ծննդյան օրը միասին ենք տոնել: Վազգենի նման, վազգենավարի քեֆ արեցինք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը պանթեոնում ծաղիկներ է դրել նաև զորավար Անդրանիկի գերեզմանին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում