Նաստասյա Կինսկին՝ իր արվեստի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ու Երևանի մասին

Նաստասյա Կինսկին՝ իր արվեստի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ու Երևանի մասին

Արվեստը տիեզերական հասկացություն է: Ես 12 տարեկանից կինոյում եմ ու երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեմ շփվել արվեստը կրող մարդկանց հետ: Դվար է ասել, թե որ ռեժիսորին եմ նախընտրում, նրանցից յուրաքանչյուրն էլ ուներ իր դերն իմ կյանքում: Ես համոզված եմ, որ ինչ պետք է լինի՝ լինում է:

Երջանիկ եմ, որ հանդիպել եմ Պոլանսկուն: Նա հրաշալի ռեժիսոր է՝ առանց չափազանցնելու:

«Փարաջանովի թալեր» մրցանակ ստանալն ինձ համար մեծագույն պատիվ է:

Արդեն օդանավակայարանում միանգամից զգացի, որ Երևանը բաց, հյուրընկալ քաղաք է:  Իմ ընկերները տվեցին ինձ մի մեծ զամբյուղ ծիրան: Փաստորեն, Հայաստանն ինձ դիմավորեց ծիրանով՝ թե՛ որպես միրգ, և թե փառատոնի խորհրդանիշ:

Շատ եմ ճամփորդում, սիրում եմ պարբերաբար միայնակ զբոսնել անծանոթ քաղաքներում: Այդպես եմ ես բացահայտում քաղաքն ու այդտեղ ապրող մարդկանց: Նույն կերպ միայնակ զբոսնում էի «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում: Հարցրեցին՝ ինչպե՞ս են ազատ թողել, ասացի՝ փախել եմ:

Հայերը հյուրասեր ու ուրախ ժողովուրդ են: Հաճելի է, երբ փողոցում քեզ ծանոթ-անծանոթ ժպտում են ու բարեմաղթանքներ հղում:

Երազանքին հասնելու համար պետք է աշխատել, շատ-շատ  աշխատել: Այդպիսին էին իմ վերջին ֆիլմի հերոսները, ովքեր սպորտսմեններ են: Ես նրանցից շատ բան սովորեցի:

Բոլոր մարդիկ էլ ունեն բարձունքի ու անկման պահեր: Ես ունեցել եմ և մեծ հաջողություն, և ամոթալի պարտություն: Երկուսն էլ ընդունել եմ որպես իմ ճամփորդության մի մաս: Ամենակարևորը պարտությունից հետո ոտքի կանգնելն է:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում