«Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայկական գրադարանային ասոցիացիան, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, կազմակերպում են «Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ։
«Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Նամակ-շարադրությունը պետք է արտացոլի հեղինակի վերաբերմունքը Աննը Ֆրանկին և նրա պատմությանը։
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիները:
- Շարադրությունը պետք է գրված լինի հայերեն։
- Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 800 բառը:
- Շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 30-ը (ներառյալ):
- Շարադրությունները պետք է ուղարկել [email protected] հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Նամակ Աննը Ֆրանկին»։
- Մասնակիցները պետք է շարադրության հետ նամակում նշեն անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը (քաղաք/համայնք) և հեռախոսահամարը:
- Մրցույթի արդյունքներով 12 լավագույն հեղինակների համար Երևանում կկազմակերպվի Աննը Ֆրանկին նվիրված հատուկ միջոցառումների ծրագիր (ապրիլի 16-17)։
- Ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայանալիք ծրագրի ամփոփիչ միջոցառմանը կլինի նաև լավագույն հեղինակները պարգևատրման արարողությունը։










