ՎՎարդան Հովսեփյան

Դրեյփերի համալսարանում ուսանելու հնարավորություն ձեռնարկատերերի համար

Դրեյփերի համալսարանում ուսանելու հնարավորություն ձեռնարկատերերի համար

 

Փետրվարի 13-ին ամփոփվել են գարնանը Դրեյփերի համալսարանում ուսանելու կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքները: Ներկայացված 109 հայտից հաղթող է ճանաչվել 5 ձեռներեց՝ իրենց նախագծերով (Կարեն Շահնազարյան՝ Forge Fiction, Սվետլանա Ջաղացպանյան՝ ForestGuard, Կարեն Նիկողոսյան՝ Swap, Լուսինե Մագաուզյան՝ oores, Հակոբ Թումանյան՝ Yolo): Նրանց տրամադրվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից 100 տոկոսով փոխհատուցվող կրթաթոշակներ:

Եվս 3 գաղափարի հեղինակների հաճելի անակնկալ էր մատուցել Դրեյփերի համալսարանը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունն ու գաղափարների զարգացման ներուժը: Կարեն Խաչիկյանը՝ Robin, Ռուբեն Համբարձումյանը՝ Cerebrus, Հայկ Բադալյանը՝ Garoon ծրագրերվ ևս, ստացան կրթաթոշակներ՝ 50 տոկոսի չափով:

Այսօր ԲՏԱ նախարարությունը ուրախությամբ տեղեկացնում է, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու վերջիններիս կրթաթոշակի մնացյալ 50 տոկոսը, ինչի արդյունքում 8 ձեռներեցներն էլ կստանան ուսման և ճանապարհածախսի 100 տոկոս փոխհատուցում:

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ Դրեյփերի համալսարանում սովորելու համար 2020 թ․ ևս 2 անգամ մրցույթ կհայտարարվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում