Կինոաստղ Նաստասյա Կինսկին հանդիպել է լրագրողների հետ

Կինոաստղ Նաստասյա Կինսկին հանդիպել է լրագրողների հետ

Լրագրողների հետ է հանդիպել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից դերասանուհի Նաստասյա Կինսկին:

Հայաստանյան իր առաջին այցը եվրոպական ու ամերիկյան կինոյի մեծ աստղը՝ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր եւ «Սեզարի» հավակնորդ Նաստասյա Կինսկին առանձնահատուկ է համարում: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ զգացված է ջերմ ընդունելության ու «Ոսկե ծիրանի» պատվո մրցանակի համար:

Հայ լրագրողների հետ հանդիպումը կինոաստղը սկսել է Հարություն Խաչատրյանի կինոյին տրված բարձր գնահատականից:

Այս տարի Նաստասյա Կինսկին Վենետիկի կինոփառատոնի գովազդային վահանակի դեմքն է: Դերասանուհին փաստում է, որ հաճելիորեն զարմացած  ու տպավորված է երեւանյան կինոփառատոնի ջերմ մթնոլորտով ու մրցանակով:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում