Մի ֆոտոյի պատմություն. ինքնապաշտպանական բնազդ

Մի ֆոտոյի պատմություն. ինքնապաշտպանական բնազդ

1980-1990-ականներին Մեքսիկայի իշխանությունները փորձում էին երկրում ներգրավել ավելի մեծ օտարերկրյա կապիտալ:

1992-ին ստորագրված ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրը բնակիչների վրդովմունքի պատճառ դարձավ: 1994-ի հունվարի 1-ին՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը, Մեքսիկայի ամենաաղքատ նահանգներից մեկի` Չյապասի հարավային նահանգներում զինված բախումներ տեղի ունեցան:

1997-ի դեկտեմբերի 22-ին Ակտելում տեղի ունեցան ամենաարյունալի բախումները: 45 խաղաղ բնակիչ սպանվեց եկեղեցում` աղոթքի ժամանակ: Բնակիչները մեղադրեցին ղեկավարներին, որոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկել արյունալի դեպքերը կանխելու եւ մարդկանց օգնելու համար:

Այդ դեպքերն իրենց վրա հրավիրեցին ամբողջ աշխարհի ուշադրությունը:  Կարճ ժամանակում Չյապաս եկան բազմաթիվ լրագրողներ եւ լուսանկարիչներ: Բնիկ ժողովրդի պայքարը ցուցադրող ամենահայտնի լուսանկարը ֆիքսել է մեքսիկացի լուսանկարիչ Պեդրո Վալտերրոյը:

Նա լուսանկարել է, թե ինչպես են անզեն հնդկուհիները փորձում իրենց տարածքներից հետ մղել զինվորներին, ովքեր եկել էին այդ ամենին տեր կանգնելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում