Հուլիսի 15-ը կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ծննդյան օրն է

Հուլիսի 15-ը կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ծննդյան օրն է

Օնորե դը Բալզակն ասում էր` հիանալի կնոջ հետ անցկացրած մեկ գիշերը մեկ հանճարեղ էջ է զոհաբերում: Ինգմար Բերգմանն ասում էր, որ իր կյանքից կորավ ստեղծագործական ութ տարի: Հանրահայտ ռեժիսորը ստիպված էր լքել հայրենիքը, որտեղ իրեն պատրաստվում էին բանտարկել: Բերգմանն ընդմիշտ կմնա Շվեդիայի, ինչպես նաեւ համաշխարհային կինոյի պատմության մեջ:

Նա ծնվել է 1918-ի հուլիսի15-ին: Սովորել է Ստոկհոլմի համալսարանի քոլեջում: Նրա տարերքը արվեստն ու գրականությունն էին: Ուսանող էր, երբ սկսեց գրել պիեսներ ու աշխատել որպես ռեժիսորի օգնական: Դեռ սովորելու տարիներին վիճեց հոր հետ եւ բաժանվեց ընտանիքից:

Առաջին անգամ կինոխցիկի մոտ հայտնվեց «Թունավորում» ֆիլմի նկարահանման ժամանակ՝ ռեժիսորի օգնական էր: Դրան անմիջապես հաջորդեց բերգմանական կինոթունավորումը: Հաջորդն արդեն ինքնուրույն նկարահանած ֆիլմն էր` «Ճգնաժամը»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում