Կապանի համար 1 դպրոցն անմխիթար վիճակում է

Կապանի համար 1 դպրոցն անմխիթար վիճակում է

Եղանակի փոփոխությունը լուրջ անհանգստության պատճառ է կապանցիների համար: Խոսքը ոչ թե գյուղատնտեսական խնդիրների, այլ քաղաքի դպրոցներից մեկի մասին է:

Կապանի համար 1 հիմնական դպրոցն անմխիթար վիճակում է: Անշուք ու անհրապույր դասասենյակներում դասապրոցեսի կազմակերպման անարդյունավետության մասին մանկավարժները հոգնել են խոսել, այժմ առավել մտահոգիչ է երեխաների անվտանգության ապահովումը: Դպրոցի պատերն ամեն պահ կարող են փլվել: Չկա մի հարկ, որտեղ մանրահատակը քարուքանդ չլինի։

Եռահարկ կառույցի հիմքերը գնալով թուլանում են։ Իրարից առանձնացված պատն ու առաստաղը փայտե ամրաններն են պահում։ Աշնանային արձրևները սկսվելուն պես էլ ջրի դեմն առնելու պայքարն է սկսվում:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում