ՎՎարդան Հովսեփյան

Աննա Հակոբյանն ու Ռաջա Կամալը քննարկել են մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

Աննա Հակոբյանն ու Ռաջա Կամալը քննարկել են մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալի և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի հետ։ Հանդիպմանը Ռաջալ Կամալը ներկայացրել է հունիսին Հայաստանում կազմակերպվելիք Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի կոնֆերանսի մանրամասները՝ շեշտելով, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունենալու հայտնի բժիշկներ և հասարակական գործիչներ:

Ռաջալ Կամալը նշել է, որ հայ բժիշկների հետ համագործակցությունը մեկնարկել է վարչապետի տիկնոջ 2019 թ. հուլիսի 9-ին Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցից հետ։ Ռաջալ Կամալը շեշտել է, որ սպասվելիք կոնֆերանսն այդ հանդիպման առաջին արդյունքն է, սակայն համագործակցությունը հայկական մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում շարունակական է լինելու։ Վերջինս հետաքրքրվել է ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գործունեությամբ՝ շեշտելով, որ  կենտրոնը կարող է համագործակցել հիմնադրամի հետ ինչպես գիտական հետազոտությունների, վերապատրաստումների, այնպես էլ տեխնիկական վերազինման առումով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում