ՎՎարդան Հովսեփյան

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա նիշից բարձր է 3 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա նիշից բարձր է 3 սմ-ով

Այս տարվա հունվարի 9-ից մինչև մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է բաց թողնվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով 2020 թ. մարտի 2-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Մասնագետների կարծիքով՝ Սևանա լճի դրական հաշվեկշիռը հնարավոր է եղել ապահովել ինչպես նախորդ տարում ոռոգման նպատակներով իրականացված ջրառի ծավալների կրճատման, այնպես էլ՝ այս տարվա ընթացքում թունելային ջրատարով լճի ջրային պաշարների համալրման արդյունքում: Սևանա լիճ թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում