ՌՌոզա Խաչատրյան

Սոցիալական աջակցության տարածքային մարմինները կվերադարձվեն սոցիալական պաշտպանության համակարգ

Սոցիալական աջակցության տարածքային մարմինները կվերադարձվեն սոցիալական պաշտպանության համակարգ

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քննարկելիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ փոփոխություններ են կատարվել չորս՝ «Սոցիալական աջակցության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում և Ընտանեկան օրենսգրքում:

Ըստ Ուդումյանի՝ փոփոխությունները հիմնականում միտված  են նրան, որ սոցիալական աջակցության ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադարձվեն սոցիալական պաշտպանության համակարգ, և երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և «մեկ պատուհանի» միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:

«Այս բոլոր փոփոխությունները վերաբերում են այն չորս օրենքներին, որոնցից հանելու ենք «տեղական ինքնակառավարման մարմիններ» եզրույթը՝ որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմին և փոխարենը ներդնելու ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես այս ծառայությունների համար պատասխանատու պետական կառույց»,- նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում