Արցախի պետնախարարը շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներում

Արցախի պետնախարարը շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակում շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին:

Այցի ընթացքում ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը հավաստիացրել է, որ հիվանդանոցը տեխնիկապես վերազինված է, ապահովված անհրաժեշտ դեղորայքով:

Խոսելով սուր շնչառական հիվանդությունների մասին՝ Կ. Բազիյանը նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նվազել է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժվող հիվանդների քանակը:

Առողջապահության նախարար Ա. Բաղրյանի խոսքով՝ գերատեսչությունը մշտապես կապի մեջ է ՀՀ գործընկերների հետ: Մինչև այսօր իրականացված քայլերի արդյունքում Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք դեռևս չի արձանագրվել: Նոր վիրուսը հայտնաբերելու դեպքում հիվանդը կմեկուսացվի, քննարկվում է նաև, հարկ եղած դեպքում, հիվանդներին առանձին բուժհիմնարկ տեղափոխումը:

Պետական նախարարը հորդորել է աշխատանքներն իրականացնել էլ ավելի մեծ պատասխանատվությամբ և բնակչության շրջանում շարունակել վիրուսի դեմ պայքարի իրազեկման աշխատանքները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում