«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրագիր. մաս երկրորդ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրագիր. մաս երկրորդ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Ոսկե ծիրան» ամենամյա 12-րդ կինոփառատոնը:

Առաջին ալիքը կինոփառատոնի օրագրերում ներկայացնում է տարվա գլխավոր մշակութային միջոցառումներից մեկի առօրյան, կինոպրեմիերաներն ու փառատոնի շրջանակում անցկացվող այլ միջոցառումները:

Բացման արարողության ժամանակ փառատոնի պատվավոր հյուրեր դերասանուհիներ Օռնելլա Մուտին եւ Նաստասյա Կինսկին ստացան «Ոսկե ծիրանի» այս տարվա հատուկ մրցանակները` «Փարաջանովյան թալերները»: Կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորող ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանն էլ հանդիպեց լրագրողների հետ: Նա խոսեց այս տարվա «Ոսկե ծիրանի» ֆիլմերի, իր աշխատանքների ու վերջին` «Խենթ պատմություն» ժապավենի մասին: 

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում