ՎՎարդան Հովսեփյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է ներողամիտ լինել աշխատողների բացակայությունների դեպքում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է ներողամիտ լինել աշխատողների բացակայությունների դեպքում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում, նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված, մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում