ՎՎարդան Հովսեփյան

Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների. Daily Mail

Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների. Daily Mail

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների:

Daily Mail-ը գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և  մարզական ֆեդերացիաների ղեկավարները լրջորեն անհանգստացած են կորոնավիրուսի տարածմամբ: Քննարկվում է այն տարբերակը, որ Օլիմպիական խաղերի ընթացքին կարելի է հետևել միայն հեռուստատեսությամբ:

Նշվում է նաև, որ մարզական իրադարձությունը կարելի է տեղափոխել Տոկիոյից մեկ այլ վայր, սակայն Ճապոնիան, որը օլիմպիական խաղերի վրա ծախսել է մոտ 12 միլիարդ դոլար, մտադիր չէ հրաժարվել խաղերը հյուրընկալելուց:

Տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներ արդեն հետաձգել են ծրագրով նախատեսված մրցումները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում