Ինչպե՞ս կիրակին բոլոր երկրներում դարձավ ոչ աշխատանքային օր

Ինչպե՞ս կիրակին բոլոր երկրներում դարձավ ոչ աշխատանքային օր

Անկախ տարվա եղանակից ու բնության քմահաճույքից՝  այդ օրը շատ երկրներում տարին 12 ամիս նույն անունն ունի: Անգլիայում` Sunday, Գերմանիայում` Sonntag, Շվեդիայում` Sondag, ասել է թե՝ արեւային օր:

Կիրակին վերականգնվելու, հանգստանալու եւ շաբաթը թարմ ծրագրով սկսելու օրն է: Շատ երկրներում, սակայն, կիրակին նույն երկուշաբթին է: Շաբաթը վերջանում է ուրբաթ օրը, շաբաթ օրը մարդիկ հանգստանում են, կիրակի օրը` մեկնում աշխատանքի:

Կա կարծիք, որ կիրակին ոչ աշխատանքային է եղել դեռ 321 թվականին: Կոնստանդիանոս Առաջին Մեծը մի օր երազ տեսավ: Այն կարճ էր, բայց տպավորիչ: Լեգենդի համաձայն՝ կայսրը երազում տեսավ, թե ինչպես գիշերով` կիրակնօրյա մարտից առաջ երկնքում դուրս եկավ արեւը, որի վրա խաչ ու գրություն էր: Այն նախազգուշացնում էր կայսեր պարտության մասին: Կոնստանդիանոսը միանգամից հրովարտակ տարածեց` կիրակի օրը թույլ չտալ մարդկանց ֆիզիկական աշխատանք կատարել:  

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում