Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցներն ապահովված են ամեն ինչով. վարչապետ

Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցներն ապահովված են ամեն ինչով. վարչապետ

Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

«Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։

Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»,- գրել է վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում